ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2018-04-06T10:55:50+00:00 July 5th, 2014|Լրահոս|

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 7-ից, երկու շաբաթ ժամանակով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հիմնված ճամբար կայանատեղիում 16 կամավոր կհյուրընկալվի /Դանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից/: Միջազգային կամավորական ճամբար բացելու մասին Հայսաստանի Ուսանողական ջոկատների Հանրապետական շտաբի /ՀՈՒՋ/ ներկայացրած ծրագիրը 2011թ. արժանացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային Կամավորական ծառայության կոմիտեի (CCIVS) բարձր գնահատականին: ՀՈՒՋ տնօրեն Ստեփան Ստեփանյանի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի միջև ճամբար կայանատեղի հիմնելու մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Պատրիմոնիտո» ծրագրի շրջանակում, մինչ օրս նման ստացիոնար ճամբարներ երեքն են աշխարհում: Ծրագիրը միտված է հուշարձանի հանրահռչակմանը և ճանաչմանը: Նախորդ երկու տարիներին արգելոց-թանգարանի տարածքում հյուրընկալված կամավորների համար իրականացվել են կրթամշակութային ծրագրեր, երիտասարդները մասնակցել են նաև հուշարձանի տարածքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներին, ծանոթացել միմյանց մշակույթին,

պատմությանը: Հուշարձանների հանրահռչակման համատեքստում կամավորներին հնարավորություն էր ընձեռնվել ծանոթանալ նաև այլ հուշարձանների տարածքներում՝ ծանոթանալ մեր երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությանը: