ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԴՍԵՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ

ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ԴՍԵՂԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ

2018-03-29T15:58:07+00:00 July 15th, 2014|Լոռի, Լրահոս|

Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության սաների՝ տեր Ստեփանոս քահանա Ղալայանի ղեկավարությամբ, ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր վանական համալիրում (պետ. ցուցիչ` 5.35.39): Վանական համալիրի տարածքը և շրջակայքը մաքրվել է խոտից, թփերից, ավելորդ բուսականությունից, որոշ հատվածներում որմնապատերի վրա աճած ծառերից: Հավաքված աղբը հեռացվել է համալիրի տարածքից:

Միջոցառման մասնակից 25 երիտասարդի համար աշխատանքների ավարտին Դսեղի Սուրբ Տերունական խաչքարի (Սիրուն Խաչ) մոտ բաց դաս է անցկացվել: ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը ներկայացրել է խաչքարի և գյուղի մյուս հանրահայտ հուշարձանների պատմությունը: