ՃԱՆԱՉԵՆՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

ՃԱՆԱՉԵՆՔ ՈՒ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

2018-03-29T15:55:51+00:00 07/08/2014|Արմավիր, Լրահոս|

Արմավիրի մարզի պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, լավագույնս պահպանելու ու գալիք սերունդներին փոխանցելու նկատառումով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արմավիրի ՊՄՊ մարզային ծառայությունը պարբերաբար սեմինարներ ու բաց դասեր է անցկացնում: Հերթական հանդիպումը Արմավիր քաղաքի ՀՀԿ երիտասարդական թևի անդամների հետ էր: ՊՄՊ երիտասարդներին ներկայացրել են մարզի հուշարձանները ու խոսել պահպանության խնդիրների մասին: Սեմինարի 20-ից ավելի մասնակիցները հաջորդ օրը սեմինար- քննարկումը շարունակել են «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում և Սարդարապատի ազգագրական թանգարանում: