ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2014-09-18T15:42:03+00:00 18/09/2014|Լրահոս|

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` ս.թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագիրով ռազմահայրենասիրական բովանդակությամբ տոնական միջոցառում: Կատարումներով հանդես կգան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Մադլեն Ասրյանը, Սուսաննա Սաֆարյանը, Անահիտ Հարությունյանը: Միջոցառումը կվարի դերասան, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը:

Մուտքն ազատ է: