«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 30/09/2014|Սյունիք, Լրահոս|

«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայությունը, Կապանի երկրագիտական թանգարանի և ՀՊՃՀ Կապանի պետական ճարտարագիտական քոլեջի հետ համատեղ, կազմակերպել է «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով գիտաժողով: Բուհի ուսանողներին ու կապանցի մտավորականներին ներկայացվել են Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստական տվյալներ:

Զեկուցումներով հանդես են եկել բուհի դասախոսներ` երկրագիտական թանգարանի տնօրեն Գ. Ամբատյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը: Գիտաժողովի թեման ընդգրկուն է եղել` Առաջին աշխարհամարտը, Օսմանյան Թուրքիայի կառավարության ոճրագործած Մեծ եղեռնը, Կովկասյան ճակատը /Դիլմանի, Սարիղամիշի, Էրզրումի ճակատամարտերը/, Սյունիքի սոցիալ-տնտեսական դրությունը պատերազմի տարիներին և սյունեցիների մասնակցությունը պատերազմին:

Գիտաժողովի մասնակից ուսանողների, մտավորականների ու զեկուցողների միջև հետաքրքական հարց ու պատասխան է ծավալվել: