ԻԿՕՄ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԻԿՕՄ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հրավերով Հայաստանում էին ԻԿՕՄ-ի երկու՝ Բուհական թանգարաների և հավաքածուների /UMAC/ և Մարքեթինգի ու հանրահռչակման /MPR/ միջազգային մասնագիտական կոմիտեների նախագահներ Հյուգ Դրեսսեն և Մարյո Ռիտա Սալոնիեմին: ԻԿՕՄ-ի ներկայացուցիչները «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարններում» խորագրով դասընթաց են անցկացրել համալսարանական, ակադեմիական և ինստիտուտ թանգարանների աշխատակիցների համար:

Դասընթաց-ծրագրի համակարգող ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի քարտուղար Մ. Մկրտչյանի, խորհրդի անդամներ Հ. Մկրտչյանի և Դ. Պողոսյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններ, ծանոթացել մեր մշակութային ժառանգությանը, պահպանության հիմնահարցերին, բացօթյա թանգարանների կազմակերպման առանձնահատկություններին: