«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

2015-01-27T12:07:48+00:00 27/01/2015|Լրահոս|

Հունվարի 28-ը Հայոց Բանակի օրն է: Մեր երիտասարդ պետականության կարևորագույն հենասյուներից մեկը կազմավորվեց Հայաստանի Հանրապետության համար դժվարին ու ճակատագրական օրերին: Հայրենիքի կանչով առաջին գիծ մեկնած մեր քաջորդիները սկզբում մարտնչեցին ինքնաբուխ կազմավորված ազատագրական ջոկատների, ավելի ուշ` կանոնավոր բանակի կազմում:
1992-ի հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայոց բանակի ստեղծման հիմք հանդիսացավ: Երիտասարդ, բայց փորձառու մեր բանակն անցնող տարիների ընթացքում, նաև այսօր բազում անգամներ ապացուցեց իր մարտունակությունը, հակառակորդին արժանի հակահարված տալու հաստատակամությունը:
Հայոց բանակի տոնը համայն հայության տոնն է, մեզանից յուրաքանչյուրինը: Աստված քեզ պահապան հայ զինվոր, տոնդ շնորհավոր սահմանը պահող շարքային, սպա և հրամանատար:
Մենք հպարտ ենք ձեզանով:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը շնորհավորում է Հայոց Բանակի օրվա առիթով, մաղթում խաղաղ ծառայություն, անամպ երկինք: