ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՔԱՆԴԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ԱՐՁԱԳԱՆՔ» ՔԱՆԴԱԿԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԻ

2015-06-04T15:54:24+00:00 03/03/2015|Լրահոս|

Հայտնի ֆոտոլրագրող Գերման Ավագյանը մարտի 2-ին ահազանգել էր, որ քանդվել է Երևան-Սևան մայրուղում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակը:

Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար այն հուշարձանի կարգավիճակ չունի: