ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԹԻՎ 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԹԻՎ 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2015-03-11T14:05:32+00:00 11/03/2015|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը մշակել է հայ միջնադարյան ճարտարապետությանը նվիրված գիտակրթական ծրագիր, որն առաջինը ներկայացվեց «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի սաներին: Ս. թ. մարտի 10-ին ՊՈԱԿ-ի աշխատակիցները հյուրընկալվել են գիշերօթիկ դպրոցում: Նրանք երեխաներին ներկայացրել են պատմամշակութային ժառանգության հուշարձանները` սլայդ շոուի ցուցադրությամբ, պատմել սլայդում տեղ գտած առավել հայտնի մշակութային հուշարձանների` Զվարթնոց տաճարի, Էջմիածնի Մայր տաճարի, Խոր Վիրապի, Հառիճավանքի, Հաղպատավանքի, Գեղարդի, Սբ Հռիփսիմե, Սբ. Գայանե, Օձունի, Երևանի Սբ Աստվածածին եկեղեցիների մասին:

Միջոցառումն ընթացել է երեխաների ինտերակտիվ մասնակցությամբ, հարց ու պատասխանի միջոցով:

Ավարտին «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ին կազմակերպիչների կողմից հանձնվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված «Անիի Մայր տաճար» պրակը և 15 գլուխկոտրուկներ: