«ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵՆՔ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

«ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏԵՆՔ». ԲԱՑ ԴԱՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-03-12T16:30:06+00:00 12/03/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունները նախաձեռնել են Հայոց ցեղասպանության 100 տարելիցի նվիրված միջոցառումների ծավալուն շարք, որոնց նտապակը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը ներկայացնելն է:

Ս. թ. մարտի 11-ին ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը «Ճանաչենք և դատապարտենք» խորագրով բաց դաս է անցկացրել Արարատ համայնքի 2-րդ միջնակարգ դպրոցում, որին ներկա են եղել 6 և 7 դասարանի աշակերտները: Պատմական ակնարկի միջոցով ներկայցվել են 1915թ. Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ իրականցված հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր: Այնուհետև ցուցադրվել է սլայդ-շոու՝ նվիրված Արարատի մարզի առավել հայտնի յոթ հուշարձաններին: Դրան զուգահեռ ՊՄՊ մազային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը խոսել է ցուցադրվող հուշարձանների մասին՝ մեջբերելով պատմական որոշ տեղեկություններ: Աշակերտները ներկաներին հուշարձանների թվաքանակի, կարգավիճակի, մարզի եկեղեցիների, խաչքարներով հարուստ բնակավայրերի վերաբերյալ հարցեր են ուղղել ու լսել ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռ. Կարապետյանի, տեղակալ Ա. Դալլաքյանի սպառիչ պատասխանները:

Աշակերտներին հակիրճ ներկայացվել է նաև այս տարվա մեկ այլ կարևոր իրադարձություն` 70 տարի առաջ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հաշվի առնելով պատանիների ոգևորությունը, մարզային ծառայության աշխատակիցները վստահեցրել են, որ դպրոցում կանցկացնեն մարզի մյուս հուշարձանները ներկայացնող նմանատիպ ևս մեկ բաց դաս: