Ինքնալուսանկար /selfie/ մրցույթ սիրելի հուշարձանի հետ

Ինքնալուսանկար /selfie/ մրցույթ սիրելի հուշարձանի հետ

2015-03-26T15:47:30+00:00 26/03/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժինը նախաձեռնել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ կազմակերպել սիրելի հուշարձանի հետ ինքնալուսանկար /selfie/ մրցույթ: Ավելի շատ հավանումներ հավաքած լուսանկարը կարժանանա ՊՈԱԿ-ի կողմից սահմանված մրցանակին: ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից անցկացվելիք մրցույթի մասին իրազեկող հայտարարությունն արդեն փակցվել է մի քանի բուհում: Լուսանկարները պետք է ուղարկել Armenian Monuments ֆեյսբուքյան էջի պատին: