ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2015-04-01T16:19:18+00:00 April 1st, 2015|Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում համագործակցությունը շարունակվում է : Մի քանի օր է մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված Լոռու մարզի հուշարձանների տարածքներում: Լոռու ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների և երեք զորամասերի զինվորների ու սպաների մասնակցությամբ մաքրվել են Վանաձորի` Երկրորդ աշխարհամարտում զոհվածների և Քիմ. գործարանի այգում գտնվող Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու դրանց հարող տարածքները:

Նշված զորամասերի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, մինչև մայիսյան հաղթանակների տոները, աշակերտների հետ համատեղ նույն հուշարձանների տարածքներում մեկ անգամ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կատարել: