ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

2015-04-03T15:08:11+00:00 03/04/2015|Լրահոս|

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել համայնքի կրթօջախում:

Հանձնաժողովն ամփոփել է միջնակարգ դպրոցում նախապես հայտարարված <<Հիշողություն և պահանջատիրություն>> խորագրով ազատ ստեղծագործական շարադրության մրցույթը: Լավագույն երեք շարադրությունների հեղինակ աշակերտներին ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները նվիրել են մարզի պատմամշակութային հուշարձանների նկարազարդումներով գրքեր: Միջոցառման ավարտին հատվածներ են ցուցադրվել <<Ուխտագնացություն դեպի Արարատ>> ֆիլմից: Ապա ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները դիտել են աշակերտների ուժերով ստեղծված Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսաֆիլմը և ծանոթացել նրանց պատրաստած ստենդներին: