«ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

«ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-11T14:23:20+00:00 11/04/2015|Լրահոս|

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և Հրազդանի «Երկրագիտական թանգարան»-ի համատեղ աշխատանքի արդյունքում բացվել է «Հիշողություն և պահանջատիրություն» խորագիրը կրող` «Մեծ Եղեռնը Կոտայքի մարզի դպրոցականների աչքերով» ցուցահանդեսը: Մարզի տարբեր դպրոցների 25-ից ավելի աշակերտների նկարչական աշխատանքներում արտացոլված է Մեծ Եղեռնի արհավիրքը: Դպրոցականները ոչ միայն իրենց աշխատանքներն են ներկայացրել, այլև ասմունքնել են, հանդես եկել ռազմահայրենասիրական կատարումներով: Նրանք մեծ հետաքրքրությամբ դիտել են նաև ՊՄՊ ծառայության կողմից` Արևմտյան Հայաստանի հուշարձանների վերաբերյալ պատրաստած ցուցավահանակը:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նաև դիդակտիկ արխիվային նյութեր, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ:

Ելույթներով հանդես են եկել թանգարանի տնօրեն Ա. Գևորգյանը, ՊՄՊ մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանը, Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Ա. Սիմոնյանը , ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Գ. Գասպարյանը:

Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: