ԱՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ
ք. Երևան
Ավան թաղամաս
Պետ. ցուցակ N1.2.10
Կաթողիկեն (ավելի ուշ անվանվել է Ս. Հովհաննես եկեղեցի) գտնվում է Երևան քաղաքի հյուսիսարևելյան Ավան թաղամասում: Ավանը VI դ. հիշատակվում է որպես քաղաքավան:
Ըստ VII դ. պատմիչ Սեբեոսի, Ավանում 591 թ. կաթողիկոս Հովհան Բագարանցին կառուցել է կաթողիկոսարանը: 611 թ-ին նա թաղվել է Կաթողիկեի հվ. կողմում:
Կաթողիկոսարանի Կաթողիկե եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, ներսից` խաչաձև գմբեթավոր (գմբեթը չի պահպանվել), քառախորան, չորս անկյուններում շրջանաձև հատակագծով, գմբեթածածկ ավանդատներով , որոնք աղոթասրահի հետ հաղորդակցվում են շրջանի երեք քառորդ հատվածքի խորշերով: Կառուցվել է տեղական տուֆի սրբատաշ քարերով, ունի զուսպ հարդարանք. առանձնանում է արմ. շքամուտքը:
Կաթողիկեին հս-ց կից է կաթողիկոսի պալատը, որը եկեղեցու հետ հաղորդակցվում է հս. խորանում բացված մուտքով:
1679 թ. երկրաշարժից Ավանի կաթողիկոսարանի համալիրը ավերվել է:
1940 թ. պեղվել է կաթողիկոսարանի տարածքը, նորոգվել են արմ. և մասնակիորեն` հս. ու արլ. ճակատները: 1968 թ. բարեկարգվել է տարածքը: 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հվ. ճակատը:
Հիմնական գրականություն.
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Եր., 1942:
Ղաֆադարյան Կ., Երևանի միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Եր., 1975:
Մարության Տ., Ավանի տաճարը և համանուն հուշարձա ններ, Եր., 1976:
Գրիգորյան Վ., Ավանի տաճարի վերականգնումը, Եր., 1983: