ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՍՈՑ. ՓԱԹԵԹԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՍՈՑ. ՓԱԹԵԹԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ

2015-04-14T15:26:37+00:00 14/04/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրավերով «NIMKA TUR» կազմակերպության ներկայացուցիչ Լ. Այդինյանն աշխատակիցներին ծանոթացրել է սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայություններին: Նա նշել է, որ ընկերությունը համագործակցում է ՀՀ և ԼՂՀ գրեթե բոլոր հանգստյան տների և առողջարանների հետ, հետևաբար առաջարկում է հանգստի կազմակերպում վերոնշյալ հանգստավայրերում: Ըստ Լ. Այդինյանի, «NIMKA TUR» ընկերությունն իրականացնում է նաև առողջության սոցիալական կամավոր ապահովագրություն` արտահիվանդանոցային բժշկական օգնության ծախսերի, դեղորայքի լրիվ կամ մասնակի հատուցումից, մինչև այդ ծառայություններից օգտվելու խորհրդատվություն: