ԲԱՑ ԴԱՍ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-15T17:22:31+00:00 15/04/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել Ծաղկահովիտ համայնքի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բաց դասի ընթացքում ցուցադրվել են 1915 թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ողբերգությանը նվիրված մարզի հուշարձանների լուսանկարները: Մարզային ծառայության աշխատակիցները ներկայացրել են հուշարձաններին վերաբերող հարուստ տեղեկույթ և պատասխանել աշակերտներին հուզող հարցերին: Բաց դասից հետո, մարզային ծառայության աշխատակիցները ներկա են գտնվել ցածր դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառմանը:

Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները նաև որոշ պարզաբանումներ են տվել ապրիլի 29-ին կայանալիք վիկտորինա-մրցույթի անհասկանալի թվացող հարցերի վերաբերյալ: