ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

2015-04-21T12:01:39+00:00 17/04/2015|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայերի պահպանության միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, կբացվի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հիմնադրման 1100-ամյա հոբելյանին նվիրված «Հարատևող հիշողություն» խորագրով ցուցահանդես: Այն ներառում է հուշարձանի պատմաճարտարապետական նկարագրի վաղ շրջանի դրսևորումները:

Ցուցահանդեսի նպատակն է Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին ներկայացնել որպես միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձան և համաշխարհային մշակութային ժառանգության մաս: