ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-19T12:20:54+00:00 19/04/2015|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել նաև Կոտայքի մարզում: Երկրորդ աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող 40-ից ավելի հուշարձաններում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, հարակից տարածքներում` ծառատունկ է կատարվել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և Հրազդանի Երկրագիտական թանգարանի հետ համատեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտխորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր Սարգիս Մխիթարյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն և պահանջատիրություն» խորագիրը կրող ծավալուն զեկույցով: Նա անդրադարձել է նաև այդ տարիներին իրականացված մշակութային եղեռնին:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան խորհուրդն էլ ներկայացվել է Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության գիտաշխատողի կողմից: