ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՆԱև ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ՆԱև ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ

2015-04-19T13:00:15+00:00 19/04/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցների, հանրակրթական դպրոցների աշակերտների և ժամկետային զինծառայողների ուժերով, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի մի շարք համայնքներում: Կապանում մասնավորապես մաքրվել են արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, «Գարեգին Նժդեհի», «Դավիթ Բեկի» հուշահամալիրները: Մաքրվել են նաև Գորիսի «Զորավար Անդրանիկի», Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, «Գարեգին Նժդեհի», Սպիտակի երկրաշարժի, Մեծ եղեռնի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանները:

Սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև Սյունիքի մարզի Տանձավեր, Աղվանի, Թասիկ, Շաղատ, Շաքի և այլ համայնքների հուշարձանների տարածքներում:

Հաջորդ շաբաթ կմաքրվեն ու կբարեկարգվեն մարզի մյուս համայնքների հուշարձաններն ու հարակից տարածքները: