ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ, ԾԱՌԱՏՈՒՆԿ, ԲԱՑ ԴԱՍ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄ, ԾԱՌԱՏՈՒՆԿ, ԲԱՑ ԴԱՍ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-22T11:21:16+00:00 April 21st, 2015|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզում: Գյումրիի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում՝ զինծառայողների ակտիվ մասնակցությամբ լվացվել է Գարեգին Նժդեհի արձանը: Ապա, ՊՄՊ մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը «Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանները» թեմայով բաց դաս է անցկացրել զինծառայողների համար: Նույն թեմայով բաց դաս է անցկացվել նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ մեկ այլ զորամասի զինծառայողների համար:

«Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» թեմայով բաց դաս է ացկացվել Գյումրիի թիվ 3 ավագ և 25 հիմական, Ձորակապ համայնքի միջնակարգ դպրոցներում, այդ ընթացքում ծավալուն զեկույցով է հանդես եկել ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Մելիք-Սարգսյանը:

Նույն թեմայով բաց դաս է անցկացվել նաև Լանջիկ համայնքի միջնակարգ դպրոցում, Մարալիկ քաղաքի Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքում: Զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պահապան Վ. Նազարեթյանը: «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» թեմայով բաց դասը շարունակվել է նաև Սառնաղբյուր համայնքի «Հուշարձան-խաչքար 1915 թ. Մեծ եղեռնի զոհերին» հուշարձանի տարածքում: Ջաջուռի Ջարդի ձորում, Ոսկեհասկ, Ջրառատ համայնքներում էլ ծառատունկ է կատարվել:

Ընդհանուր առմամբ միջոցառումներ են անցկացվել Շիրակի մարզի 34 հուշարձաններում /այդ թվում Երկրորդ աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող/, դրանց մասնակցել է 50 զիվորական և 1059 աշակերտ: