ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՎԵՐՆԱՇԵՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՎԵՐՆԱՇԵՆՈՒՄ

2015-04-22T16:42:31+00:00 22/04/2015|Լրահոս|

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց թանգարանի նախաձեռնությամբ, Վերնաշենի միջնակարգ դպրոցում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Միջին և բարձր դասարանի աշակերտները ներկայացրել են ոչ միայն ցեղասպանության մասին ողբերգական պատմություններ, այլև անդրադարձել այդ տարիներին ազգային ազատագրական պայքարին: Հենց հայ ֆիդայիների սխրանքների մասին պատմություններն էլ ոգևորել են դպրոցականներին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է ցեղասպանության ողբերգության մասին վկայող ավելի քան 70 լուսանկար և մինչև այսօր Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների դրոշները: «Գլաձորի համալսարան» Պատմամշակութային արգելոց թանգարանի վարիչ Բարիս Քոչարյանը հանդես է եկել «Հայոց եղեռի դասերը» թեմայով զեկուցումով:

Միջոցառմանը ներկա են եղել 100-ից ավելի դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: