ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ԳԻՇԵՐՕԹԻԿ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

2015-05-04T13:06:01+00:00 04/05/2015|Լրահոս|

«Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» սաների համար օրերս իրականացվել է «7-րդ դարի հայկական որմնանկարներ» կրթամշակութային ծրագիր-լեկտորիան: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի կողմից մշակված ծրագրի շրջանակում երեխաներին ներկայացվել են որմնանկարների ստեղծման ընթացքն ու կանոնները, հայկական վաղ միջնադարյան որմնանկարչության առանձնահատկությունները: Ցուցադրվել է վաղ շրջանից մեզ հասած 7-րդ դարի որմնանկարների ամբողջական նմուշների սլայդ-շնորհանդես, որն ընդգրկում էր Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու , Արուճի Ս. Գրիգոր եկեղեցու, Տաթևի Պողոս-Պետրոս եկեղեցու, Քոբայրի վանքի որմնանկարները: Ծրագրի հեղինակը բացատրել է ներկայացված որմնանկարների նշանակությունը, խորհուրդն ու որմնանկարներում ներառված պատկերների աստվածաշնչյան մեկնաբանությունները: Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվել է որմնանկարների նվիրված դասընթացը: