«ՄԵԾԱՄՈՐ» ՀՆԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԼԵՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

«ՄԵԾԱՄՈՐ» ՀՆԱՎԱՅՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԼԵՀ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ

2015-06-04T14:22:52+00:00 06/05/2015|Լրահոս|

2013թ. կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում, երկրորդ տարին է Վարշավայի համալսարանը կազմակերպում է սեմինար -դասախոսություններ Հայաստանի հնագիտության վերաբերյալ, որին մասնակցում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները: Ս. թ. մայիսի 5-ին Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում դասախոսություններով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Արտավազդ Զաքյանը: Ավելի քան երկու ժամ տևած սեմինար դասախոսության ընթացքում հնագիտության ինստիտուտի և Միջերկրածովյան հնագիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետներին, ուսանողներին ներկայացվել են «Մեծամոր» հնավայրի ուսումնասիրության պատմությունը, 2013-2014 թթ. պեղումների հաշվետվությունը: Հնագիտական և սեպագիր սկզբնաղբյուրների համադրմամբ ներկայացվել են ուրարտական բանակի կառուցվածքին, սպառազինությանն առնչվող տեղեկություններ:

Մայիսի 16-ին Վարշավայի համալսարանի կենտրոնական հրապարակում կբացվի Հայաստանի հնագիտությանը նվիրված ցուցահանդես: Պոստերների միջոցով կներկայացվեն վերջին տարիներին կատարված հնագիտական հայտնագործությունները: Հայկական պատվիրակությունը կլինի նաև Կրակովում: Այցի ընթացքում լեհ կոլեգաների կքննարկվեն հետագա համագործությանն ու ծրագրերին առնչվող հարցեր: