ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԹԱՆԿԱԳԻՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ, ՍՊԱՆԵՐ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԹԱՆԿԱԳԻՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ԶԻՆՎՈՐՆԵՐ, ՍՊԱՆԵՐ

2015-05-08T11:02:29+00:00 08/05/2015|Լրահոս|

Սրտանց շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած փառապանծ հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Մայիսն իրապես հաղթանակների ամիս է: Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում տարած մայիսյան հաղթանակները մեր ժողովրդի անկտորում կամքի, ոգու հզորության ու հայրենիքին նվիրվածության վկայությունն են: Մեր հերոսների` Հայրենական պատերազմի բովով անցած պապերի, հայրերի, իրենց արյամբ ու կյանքի գնով Շուշին ազատագրած եղբայրների, նաև խիզախ քույրերի շնորհիվ հաղթանակների ամիսը ոսկե տառերով ամրագրվեց հայոց նորագույն պատմության էջերում:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ԽՍՀՄ ժողովուրդների հետ միասնաբար պայքարեցինք ֆաշիզմի դեմ: Հանուն հայրենիքի ազատագրության, մեր պապերի ու հայրերի ինքնամոռաց խիզախումները ուսանելի եղան հատկապես մեր սերնդի ներկայացուցիչների համար, որոնց վիճակված էր արդի փուլում միևնույն համոզմունքով ու գաղափարներով զինվորագրվել արցախյան ազատամարտին: Արցախյան պատերազամը համայն հայության ոգու խիզախումն էր: Ցավոք, իրենց կյանքն անձնվիրաբար հայրենիքին նվիրած հերոսներից շատերն այսօր չկան:

Համոզված եմ, որ նվիրյալների հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում: Մենք պարտավոր ենք ապրել, արարել, շենացնել հայրենիքը նաև նրանց փոխարեն, իրականացնել մեր նահատակների` հզոր ու միացյալ հայրենիք ունենալու փափագը:

Վերստին շնորհավորում եմ փառահեղ տոնի առթիվ, մաղթում անամպ երկինք, երջանկություն, ամուր առողջություն և երկար տարիների կյանք: