Լոռու ՊՄՊ մարզային ծառայության և մարզային գրադարանի նախաձեռնությամբ մշակութային հաստատությունում անցկացվել է «Հիշում եմ և հպարտանում» խորագրով միջոցառում` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 և Շուշիի ազատագրման 23 ամյակներին:
Միջոցառմանը ներկա են եղել Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, մտավորականներ, մանկավարժներ, ուսանողներ: ՎՊՄՀ-ի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում խորհրդային զորքերի տարած հաղթանակին և այդ ճանապարհին հայ ժողովրդի ունեցած մեծ դերակատարմանը: Ապա ուսանողներն ընթերցել են ռազմաճակատից ուղարկված նամակներ: Միջոցառումն ամփոփվել է վանաձորցի հերոսամարտիկ Հենրիկ Զաքարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմով: