«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ, արգելոց-թանգարանի տարածքում, կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես: Ներկայացվել են յուղաներկ ու գոբելեն աշխատանքներ, քանդակներ, փայտարվեստի նմուշներ: Դրանք գեղարվեստի դպրոցի սաների այն աշխատանքներն են, որոնք տարվա ընթացքում ստեղծվել են արգելոց-թանգարանում: Պատանիների ստեղծագործություններում ոչ միայն գունեղ բնապատկերներ են եղել, այլև` Գառնու տաճարը: Պատրաստի աշխատանքները ցուցադրելուց բացի, գեղարվեստի դպրոցի սաները նաև ստղծագործել են տեղում: Ցուցադրությունը դիտած ճապոնացի և ֆրանսիացի զբոսաշրջիկների բարձր գնահատականն ավելի է ոգևորել պատանիներին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությանը ներկա են եղել նաև գեղարվեստի դպրոցի տնօրեն Ռ. Բաբայանը, մանկավարժներ: