ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԼԻՆԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԴՐԱՆՑ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԼԻՆԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԴՐԱՆՑ

2015-05-19T17:34:38+00:00 18/05/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Գիտահետազոտական բաժնի և Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին նվիրված բաց դաս է անցկացվել Սասունիկ համայնքի Կարինի միջնակարգ դպրոցում: Կրթօջախում բացվել է մարզի մոտ 60 հուշարձանների լուսանկարների ցուցադրություն, մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը ներկայացրել է հուշարձանները, խոսել դրանց պատմական ու ճարտարապետական արժեքի մասին: Նման նախաձեռնությունները նպաստում են պատանիների մշակութային դաստիարակությանը: Ցուցադրությամբ հետաքրքրված դպրոցականները ցանկություն են հայտնել՝ տեղում ծանոթանալ հուշարձաններին: Հուշարձանների լուսանկարների ցուցադրությունը կգործի մինչև ուսումնական տարվա ավարտը:

Ցուցադրությանը զուգահեռ ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի գիտաշխատող Մենուա Գևորգյանը հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանները Հայաստանում» թեմայով զեկուցումով: