ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ Է ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԸ

2015-05-19T17:30:33+00:00 18/05/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքետինգի բաժնի կողմից մշակված «Պատմամշակութային հուշարձանները երեխաների պատկերացմամբ խորագրով գեղանկարչական աշխատանքների մրցույթ-ծրագիր է անցկացվել Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան գեղարվետի դպրոցում: ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության նախաձեռնությամբ իրականացված միջոցառման նպատակը` պատմամշակութային ժառանգության հանդեպ երիտասարդության ուշադրությունը, հոգատարությունն ու սերն արմատավորելն է: Քանի որ նպատակը մարզի հուշարձանների հանրահռչակման, ճանաչման և գնահատման միջոցով պահպանությանը նպաստելն է, մինչև մրցույթի անցկացումը ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Գերյանը և գիտաշխատող Հ. Մարուքյանը հանդիպել են աշակերտների ու մանկավարժների հետ: Լուսանկարների միջոցով դպրոցականներին ներկայացվել են մարզի հուշարձանները, դրանց պահպանության օրենսդրության հիմնական դրույթները, ազդարարվել է նաև գեղանկարչական աշխատանքների մրցույթի սկիզբը:

17 աշխատանքներն արդեն ստուգվել և գնահատվել են հանձնաժողովի (դպրոցի մանկավարժների և ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցների) կողմից, համատեղ ընտրվել են լավագույն երեք աշխատանքները` Հովհաննես Հակոբյան /Դորբանտավանք/, Արգինա Խաչատրյան /Օձուն/, Արքա Գրիգորյան /Սանահին/ : Նրանք արժանացել են ՊՈԱԿ-ի պատվոգրերին ու խրախուսական նվերներին:

Կրթօջախի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հուշարձանների տարածքներում`անցկացնել բաց դասեր, արշավներ, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ: