ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ

ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ

2015-05-19T17:44:12+00:00 18/05/2015|Լրահոս|

Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության և Կապանի երկրագիտական թանգարանի հետ համատեղ Թանգարանների գիշերը ներկայացվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին նվիրված «Կապանցիները Մեծ հայրենականում» խորագրով ցուցադրություն: Ներկայացվել են լուսանկարներ, անձնական իրեր, բարձրաստիճան զինվորականների հագուստներ, անգամ պատերազմի սկիզբը գուժած և ավարտն ազդարարած ռադիոընդունիչները, թիկունքին ուղղված Ստալինի շնորհակալագրերը, նամակներ՝ փառքի և անմահության: Առանձին անկյունում ներկայացվել է ԽՍՀՄ չորս հերոսներին՝ Հունան Ավետիսյանին, Մուշեղ Հարությունյանին, Գոգա Աղամիրյանին, Ռուբեն Հակոբյանին նվիրված ցուցադրություն: Հետաքրքիր տեղեկություններ են ներկայացվել՝ Բրեստի պաշտպանությանը կապանցիների մասնակցության մասին: Ցուցադրության մեջ տեղ են գտել նաև ռազմական պատմաբան Կլեմենտ Հարությունյանի գրքերը:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը հանդես է եկել «Պատերազմական թիկունքը» թեմայով զեկուցումով: Սյունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը «Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանների բացումը՝ Կապանի տարածաշրջանում» թեմայով զեկույցում ներկայացրել է հիշարժան դրվագներ:

Ցուցադրությանը ներկա են եղել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, կապանցիներ: