ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2015-05-20T17:24:31+00:00 May 19th, 2015|Լրահոս|

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում ս. թ. մայիսի 18-ին անցկացված «Մեր մշակույթի քարե վկաներ» գրական միջոցառումն իր շուրջն էր համախմբել Վերնաշենի դպրոցի աշակերտներին, մանկավարժներին, Եղեգնաձորի պետական քոլեջի ուսանողներին, արվեստասեր մարդկանց: Թանգարանների միջազգային օրվան նվիրված ցերեկույթը, որն անցկացվել է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո, ներկայացվել են մարզի պատմամշակութային ժառանգությունը, հուշարձանների պահպանության խնդիրները:

Թանգարանների միջազգային օրվան անդրադարձել են նաև «Արփի>> բնապատմական արգելոցի աշխատակիցներն ու Արենիի միջնակարգ դպրոցի մանկավարժները: Նրանց համտեղ ուժերով դպրոցում անցկացվել է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրով ցերեկույթ: Դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը հանդես է եկել «Թանգարանների կարևորությունը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում» թեմայով դասախոսությամբ: Նա անդրադարձել է Վայոց Ձորում գործող «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, մարզային երկրագիտական և «Արփի» բնապատմական արգելոցի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանների հարուստ հավաքածուներին, դրանց ծանոթանալու կարևորությանը: Դասախոսության ավարտին դպրոցականները ներկայացրել են թանգարանների այցելություններից ստացած տպավորությունները: