ԲԱՑ ԴԱՍԵՐ՝««ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍԵՐ՝««ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

2015-05-21T16:16:21+00:00 20/05/2015|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրը ««Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի նախաձեռնությամբ, Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ և Լոռի Բերդ համայնքի հիմնական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար, անցկացվել են «Լոռին Օրբելյանների և Զաքարյանների օրոք» և «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» թեմաներով բաց դասեր: Ավարտին աշակերտների համար կազմակերպվել է նաև էսքկուրսիա: Եվ բաց դասի, և էքսկուրսիայի ընթացքում դպրոցականները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ Լոռի Բերդի պատմության և արգելոցի ստեղծման վերաբերյալ:

Թանգարանների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Լոռի Բերդ համայնքի ղեկավար Խ. Բալայանը, նույն գյուղի հիմնական դպրոցի և Ստեփանավանի միջնակարգ դպրոցի մանկավարժները: