ՄԱՔՐՎԵԼ Է «ՊՏՂՆԱՎԱՆՔ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ` ՏՆԿԻՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ

ՄԱՔՐՎԵԼ Է «ՊՏՂՆԱՎԱՆՔ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ` ՏՆԿԻՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ

2015-06-10T15:18:07+00:00 10/06/2015|Լրահոս|

Հուշարձանի պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանում ՊՄՊ մարզային ծառայությունները նաև միջոցառումներ են իրականացնում հուշարձանների տարածքներում սանիտարական մաքրման ու բերակարգման աշխատանքների ուղղությամբ: ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը օրերս Պտղնի համայնքի «Պտղնավանք» հուշարձանի հարակից տարածքի բնակիչներին ու գյուղի երիտասարդներին ծանոթացրել է կառույցի պատմամշակութային նշանակությանը, ապա տարածքի մաքրման, բարեկարգման ու բուսածածկույթի հեռացման աշխատանքներ իրականացրել:

Հուշարձանի տարածքում այս օրերին հնագիտական արշավախումբն աշխատանքներ է իրականացնում: Հնագետները ևս անդրադարձել են պատմական տարածքի մշակութային նշանակությանը, ընգծել այն մաքուր և անվնաս պահելու անհրաժեշտությունը:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները խոսել են նաև
Եկեղեցի Պտղնավանք, Պտղնի տաճար /հանրապետական նշանակության/ հուշարձանի պահպանական գոտում ավելի վաղ իրականացված անթույլատրելի ծառատունկի մասին: Ողջունելով երիտասարդների կողմից ծառատունկ իրականացնելու գաղափարը, միաժամանակ պարզաբանել են, որ չի կարելի դրանք տնկել պահպանական գոտու տարածքում: ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները և ծառատունկը իրականացրած երիտասարդները տնկիները տեղափոխել են հուշարձանի տարածքից ու տնկել քիչ հեռու:

Պտղնավանքի տարածքը մաքրվել է նաև ավելորդ բուսածածկից, կենցաղային աղբից:

Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքերը հուշարձանի տարածքում շարունական բնույթ կկրեն: