ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-06-11T17:50:38+00:00 June 10th, 2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայությունը Բերդ, Իջևան, Գանձաքար համայնքների ղեկավարների հետ համատեղ նախաձեռնել ու անցկացրել են Հայրենական մեծ պատրերազմի 70 ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա են եղել նաև տավուշցի վետերաններ: Մեծ հայրենականի տավուշցի մասնակիցներին նվիրված լուսանկարների ցուցադրություններ են բացվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող Բերդի քաղաքի նախկին պատմության ու կենցաղի, ինչպես նաև Իջևանի երկրագիտական թանգարաններում, Գանձաքարի՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Միջոցառումների ավարտին ծաղիկներ են խոնարհվել Մեծ հայրենականում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել են ոչ միայն մեծ հայրենականին, այլև ընդհանրապես մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ: Շուշիի ազատագրմանը նվիրված բաց դաս է անցկացվել Իջևանի՝ մեծահասակների աջակցման կենտրոնում, որտեղ ներկա են եղել պատանի տավուշցիներ: ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ռաֆիկ Մուրադյանը հանդես է եկել Արցախյան ազատագրական պայքարին և Շուշիի ազատագրմանը նվիրված զեկուցումով: