ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ «ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2015-08-10T10:55:29+00:00 10/08/2015|Լրահոս|

Կոտայքի մարզի Գառնի համայնքում, ՀՅԴ Լիբանանանի Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության օժանդակությամբ բացված ամառային ուսուցողական ճամբարի մասնակիցները հյուրընկալվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Նպատակը` մեր հուշարձանների նկատմամբ սեր, հոգատարություն ու պատասխանատվություն սերմանելն է, ինչպես նաև` մատաղ սերնդի շրջանում պատմամշակության ժառանգության հանրահռչակումը: Տարբեր տարիքի 130 դպրոցականները շրջել են արգելոց-թանգարանի տարածքում` ծանոթացել հուշարձանի պատմությանը: Ճամբարականները հայրենասիրական երգեր են երգել, ազգային պարեր պարել: