Օրերս Լոռու ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Գերյանը գիտաշխատող Հ. Մարուքյանի հետ հերթական աշխատանքային շրջայցով եղել են Դսեղ համայնքում` հուշարձանների պահպանվածության վիճակին ծանոթանալու համար: Նրանց այցը համընկել է Սբ. Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիր եկած տեղացի և արտասահմանցի երիտասարդների այցին, որոնք իրենց հիացմունք են հայտնել պատմական այդ հոյակերտ հուշարձանի նկատմամբ:
Սրբավայրի պատմական և հոգևոր նշանակությամբ հետաքրքրված խմբի համար մարզային ծառայության գիտաշխատող Հ. Մարուքյանը Սբ. Հարություն մատուռի և վանական համալիրի տարածքում բաց դաս է անցկացրել: Ներկայացրել է տարբեր ժամանակներում սրբավայրի ունեցած պատմական դերն ու նշանակությունը, վիմագրերի ու ճարտարապետական արժեքները: Բաց դասն ամփոփվել է հանրահայտ հուշարձանի մասին ավանդազրույցներով :