ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

2018-03-29T15:57:17+00:00 23/09/2015|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված, Մարտունի քաղաքի մշակույթի տանը բացվել է Աշոտ Մովսեսյանի լուսանկարների ցուցահանդես:

«Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմամշակութային հուշարձանները» խորագրով ցուցադրությունը պատմում է ՍԻՍ, Վան, Նեմրութ, Կորիկոս, Այաս, Անամուր, Ադանա քաղաքների ուշ անտիկ և միջնադարյան հուշարձանների մասին: Լուսնկարները վկայում են հայկական ճարտարապետության ավանդույթների ու առանձնահատկությունների, պատմում` հայկական թագավորությունների հզորության մասին: Հայկական հուշարձանների լուսանկարներն արվել են 2000-2008 թվականներին և հնարավորություն են տալիս պատկերացում ունենալ մեր պատմամշակութային ժառանգության` տվյալ ժամանակաշրջանի պահպանվածության վերաբերյալ: