ԳՅՈՒՂԱՏԵՂԻ` VII – XVIIԴԴ., ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ «ՏԻՎ – ՏԻՎԻ ՎԱՆՔ» ԵՎ ԿԱՄՈՒՐՋ ` XII – XIII ԴԴ.

ԳՅՈՒՂԱՏԵՂԻ` VII – XVIIԴԴ., ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ «ՏԻՎ – ՏԻՎԻ ՎԱՆՔ» ԵՎ ԿԱՄՈՒՐՋ ` XII – XIII ԴԴ.

Կոտայքի մարզ, պետ. ցուցիչ` 6.64.1, 6.64.2 և 6.64.3

Քանաքեռավան գյուղից 1 կմ արևելք, Հրազդան գետի աջ ափին է գտնվել VII – XVII դարի գյուղատեղին, որի տարածքը հայտնվելով սողանքային գոտում` ենթարկվել է զգալի փոփոխության: Պահպանված ուղղանկյուն հատակագծերով շինությունների հիմնապատերը շարված են խոշոր ու միջին կոպտատաշ քարերով: Գյուղատեղիի արևելյան եզրին, շրջապատի նկատմամբ իշխող դիրք է զբաղեցնում «Տիվ – Տիվի վանք» կոչվող վանական համալիրը, որը թվագրվում է XII – XIII դարերով: Այն երկաստիճան հարթակի վրա շարված ուղղանկյուն հատակագծով կառույց է, որը արևելյան կողմում վեր է ածվում կիսաշրջան օբսիդի: Հատակը սալարկված է, իսկ պատերը շարվել են սև ու կարմիր սրբատաշ տուֆ քարերի համադրությամբ: Կառույցը ունեցել է երկու մուտք` բացված արևմտյան և հյուսիս-արևմտյան մասերից:

Եկեղեցուց հարավ տարածվում է XII-XVII դարերի գերեզմանոցը, որը, ինչպես նշեցինք, հողի սողանքների պատճառով ավերվել է, իսկ տապանաքարերը տեղաշարժվել: Հատուկենտ գերեզմաններ են պահպանել իրենց նախնական տեսքը: Հետագայում VII դարի եկեղեցու տեղում բնակիչների կողմից հին հիմքերի վրա շարվել է մատուռ, որի հարթ տանիքը ծածկվել է հողաշերտով: Տարածքում նկատելի են մշակութային առանձին մանրամասներ, բեկորներ և կոթողի հավասարաթև խաչի քանդակով խոյակ: Եկեղեցում պահպանվել է XII – XIII դարերի խաչքարի ստորին բեկորը և արձանագիր պատվանդանը, իսկ VII դարի թևավոր խաչից մնացել է ականթազարդի երկու բեկորը:

Գյուղատեղին՝ գտնվելով Հրազդան գետի ափին, ունեցել է կամուրջ, որը ևս թվագրվում է XII – XIII դարերով: Ներկայումս պապանվել է կամրջի միայն արևմտյան մասը, որի եզրապատերը կառուցված են կրաշաղախով շարված կոպտատաշ բազալտից` լցոնված մանրաքարի և կավի խառնուրդով:

Օգտ. գրականություն
1. Նկարագրական- բնութագրական տեղեկանք, ՊՄՊ ծառայության ուսումասիրություններ