ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

2016-01-27T13:42:53+00:00 27/01/2016|Լրահոս|

Երիտասարդ, հզոր ու մարտունակ մեր բանակն այսօր Հայոց պետականության հիմնասյունն ու հպարտությունն է: ՀՀ զինված ուժերը զորավիգ են Հայոց երկու պետականության` Հայաստանի և ԼՂՀ-ի կայունությանն ու անվտանգությանը, ապահովելով նաև տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Հաղթանակների համար մենք պարտական ենք նաև իրենց կյանքը հանուն հայրենիքի ու Հայաստանի վաղվա ապագայի զոհաբերած քաջերին: Հավերժ փառք ու պատիվ նրանց: Փառք ու պատիվ նաև թշնամու ոտնձգությունը կանխող, սահմանին իր պարտքը կատարող ու մեր բոլորիս խաղաղ կյանքն ապահովող զինվորին, հրամանատարին:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին, ՀՀ Զինված ուժերի զինծառայողներին, ազատամարտի մասնակից մեր եղբայրներին, հայրենակիցներին՝ Հայոց բանակի օրվա առիթով, մաղթում նորանոր ձեռքբերումներ բանակաշինության գործում: Շնորհավորում եմ նաև ՊՈԱԿ-ի ողջ կոլեկտիվին, հատկապես արցախյան պատերազմի անմիջական մասնակից ՊՈԱԿ-ի երկու տասնյակից ավելի աշխատակիցներին, ովքեր այսօր արդեն խաղաղ պայմաններում որպես մշակույթի նվիրյաներ ծառայում են հանուն մեր մշակութային ժառանգության պահպանության, մաղթում խաղաղություն, անամպ երկինք:

Հարգանքով`
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյան