ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՁԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՁԸ

2021-11-17T14:11:16+00:00 26/02/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ բանակ-կրթություն-մշակույթ եռակողմ համաձայնագրի շրջանակներում, Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է անցկացվել Հրազդանի թիվ 4 հիմնական դպրոցում: Միջոցառմանը ներկա են եղել ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, ուսուցիչներ, աշակերտներ և այլ հյուրեր:

Բանակաշինությանը նվիրված բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արևիկ Նահապետյանը, որից հետո զինվորական համազգեստով բեմ դուս եկած դպրոցականները ներկաներին ոգևորել են իրենց հայրենասիրական երգ ու պարով:

Միջոցառման ավարտին ելույթ է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից Ռուբիկ Գալստյանը: Նա դահլիճում ներկա ազատամարտիկներին մատուցել է անակնկալ. Ռ. Գալստյանը զինակից ընկերներին հանձնել է Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Պաշտպանության նախարարության շնորհած հուշամեդալները: Միջոցառման ավարտին ելույթ են ունեցել նաև ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեղակալն ու դպրոցի պատմության ուսուցիչ Ա. Կիրակոսյանը: Նրանք ներկաներին շնորհավորել են տոնի կապակցությամբ և ընդգծել նմանատիպ հանդիպումների անհրաժեշտությունը՝ մատաղ սերնդի ուսումնադաստիարակչական և հայրենասիրական ոգին բարձր պահելու գործում: