ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:53:45+00:00 28/10/2016|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունը` ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի հետ համատեղ, մարզում շարունակում է ներկայացնել «Նուռը և խաղողը հայ միջնադարյան ճարտարապետության զարդաքանդակներում» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։

Այս անգամ միջնադարյան հայ ճարտարապետության մեջ նռան և խախողի խորհրդանշական ներկայության մասին պատմող ցուցադրությունը կազմակերպվել է Արտաշատ քաղաքի Գեղարվեստի դպրոցում:

Ցուցահանդեսին ներկա են եղել Արտաշատի Գեղարվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, երգի, պարի, նկարչական և դիզայնի խմբակների սաները, ուսուցիչներ, ծնողներ: Ցուցադրությանը զուգահեռ ՊՄՊ Արարատի մարզային ծառայության գիտաշխատող Օնիկ Ենոքյանը համանուն խորագրով զեկուցմամբ մանրամասն խոսել է հայկական մշակույթի մեջ լայն տարածում գտած ու սիրված զարդանախշերի մասին, որոնք ընկալվում են որպես ազգային խորհրդանիշեր։