ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:53:44+00:00 26/06/2017|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի համատեղ կազմակերպած «Հարատևող հիշողություն. Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի» խորագիրը կրող լուսանկաների ցուցադրությունն այս անգամ անցկացվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տանը, որտեղ ներկայացվել են Սուրբ Խաչ եկեղեցու արխիվային լուսանկարներ։ Ցուցադրությունը պատմում է Ս. Խաչի ճարտարապետական արժեքի մասին․ հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարը մյուս բոլոր եկեղեցիներից տարբերվում է ներքին ու արտաքին հարդարանքով, նրա զարդաքանդակներում հոգևորի հետ տեսնում ենք նաև աշխարհիկ շատ թեմաներ, որոնց հաճախ չենք հանդիպում այլ հուշարձաններում։

Ցուցադրությունը դիտել են Վեդու մշակույթի տան տնօրեն Արթուր Ստամբոլցյանը, գեղարավեստի դպրոցի տնօրեն Հրայր Գորգոյանը, մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի աշխատակիցները, սաները, Վեդու քաղաքապետարանի ու մարզային ծառայության աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր: ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ներկայացրել են Սուրբ Խաչի մասին պատմական տեղեկություններ, խոսել հուշարձանի ճարտարապետական առանձնահատկության մասին:

Միջոցառումն ավարտել են Վեդու գեղարվեստի դպրոցի «Այրարատ» պարային համույթի սաները` իրենց գեղեցիկ կատարումներով։