ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԴՎԻՆ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԷՔՍԿՈՒՐՍԻԱ «ՔԱՂԱՔԱՏԵՂԻ ԴՎԻՆ»-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:53:44+00:00 12/10/2017|Արարատ, Լրահոս|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ մարզում գործող էկո ակումբի պատանիների համար իրականացվել է ճանաչողական էքսկուրսիա՝  Արարատի մարզի «Քաղաքատեղի Դվին»  հուշարձանի տարածքում։ Նախաձեռնությանը միացել է նաև «Կենաց Ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը։

Բնապահպանական էկո ակումբում ընդգրկված են Վեդի քաղաքի և հարևան համայնքների պատանիներ:  Ճանաչողական էքսկուսիայի ընթացքում մեկ ժամից ավել  շրջելով հնավայրի տարածքում` մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը  պատանիներին պատմել է մայրաքաղաք Դվինի մասին: Նա ներկայացրել է Դվինի պատմությունը` հիմնադրումից մինչև նրա անկումը, խոսել այնտեղ ժամանակին ծաղկող արվեստների, արհեստների մասին,  ծանոթացրել ենթահուշարձաններին: Պատանիները ծանոթացել են նաև պեղումներից գտնված իրերին, որոնք ցուցադրվում են հուշարձանի տարածքում գտնվող թանգարան-ցուցասրահում և  հատուկ բացօթյա ցուցադրման համար նախատեսված Դվին մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի  վերականգնված հատվածին:

Էկո ակումբի անդամները շնորհակալություն են հայտնել ուշագրավ և բովանդակալից էքսկուրսիայի համար: