ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻՆ «ԳԱՌՆԻ»-Ի ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻՆ «ԳԱՌՆԻ»-Ի ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ

Հուլիսի 8-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը հրավիրում է միասին նշելու Վարդավառի տոնը։ Այդ օրը ժամը 10։00-ից 18։00-ն արգելոց-թանգարանի մուտքն ազատ է լինելու։ Այցելուները հնարավորություն կունենան «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակցելու միմյանց վրա ջուր ցողելու տոնի ավանդական արարողությանը։