Հունվարի 29-ին Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցում: Բաց դասը նվիրված է եղել մեր երիտասարդ, հզոր ու մարտունակ բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին:
«Արփի» բնապատմական արգելոցի վարիչի պաշտանկատար Արսեն Մարտիրոսյանը ներկայացրել է մեր պատմության փառապանծ էջերը, հայ զինվորի մարտական ոգին ու արիությունը:
«Հայկական բանակը մեր պետականության հիմնասյունն ու հպարտությունն է: Այն կազմավորվել է մեր երկրի համար դժվարին ու ճակատագրական օրերին: Հայկական բանակն իր մարտունակությունը ապացուցել է արցախյան ազատամարտի ընթացքում», -իր խոսքում ասել է Արսեն Մարտիրոսյանը, ավելացնելով, որ հաղթանակների համար պարտական ենք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած քաջերին:
Թերթելով պատմության էջերը Ա. Մարտիրոսյանը դպրոցականներին պատմել է ոչ միայն արցախյան պատերազմի, ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների, այլև` Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի ու այլ արժանավորների մասին:
Շեշտելով, որ Հայոց բանակի օրը ողջ հայության տոնն է «Արփի» բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնակատարը մաղթել է, որ Հայաստանի ապագան կերտողները արժանի ու նվիրյալ զավակներ կրթվեն:
Բաց դասի ավարտին աշակերտները գրագետ պատասխաններ են տվել հայկական ռազմարվերստի պատմությանը և Հայոց բանակի կազմավորմանն առնչվող հարցերին: