ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՐԵՆԻՈՒՄ

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ ՆՇԵԼ ԵՆ ԱՐԵՆԻՈՒՄ

Հունվարի  29-ին  Հայոց  բանակի օրվան  նվիրված միջոցառում է անցկացվել Վայոց ձորի մարզի Արենիի  միջնակարգ  դպրոցում:  Բաց  դասը նվիրված է  եղել  մեր երիտասարդ,  հզոր  ու  մարտունակ  բանակի  կազմավորման  27-րդ տարեդարձին:

«Արփի»  բնապատմական  արգելոցի  վարիչի  պաշտանկատար Արսեն Մարտիրոսյանը ներկայացրել  է  մեր պատմության  փառապանծ  էջերը, հայ զինվորի  մարտական  ոգին  ու  արիությունը:

«Հայկական բանակը մեր  պետականության  հիմնասյունն  ու  հպարտությունն է: Այն կազմավորվել է  մեր երկրի  համար  դժվարին  ու  ճակատագրական  օրերին:  Հայկական բանակն իր մարտունակությունը ապացուցել է արցախյան ազատամարտի ընթացքում», -իր խոսքում ասել է Արսեն Մարտիրոսյանը, ավելացնելով, որ հաղթանակների  համար պարտական ենք իրենց կյանքը հանուն  հայրենիքի զոհաբերած քաջերին:

Թերթելով պատմության էջերը Ա. Մարտիրոսյանը դպրոցականներին պատմել է ոչ միայն արցախյան պատերազմի, ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների,  այլև` Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի ու այլ  արժանավորների մասին:

Շեշտելով, որ Հայոց բանակի օրը  ողջ հայության տոնն է «Արփի» բնապատմական արգելոցի վարիչի պաշտոնակատարը մաղթել է, որ Հայաստանի ապագան կերտողները  արժանի ու  նվիրյալ  զավակներ կրթվեն:

Բաց դասի ավարտին աշակերտները գրագետ պատասխաններ են տվել  հայկական ռազմարվերստի պատմությանը և Հայոց  բանակի կազմավորմանն առնչվող հարցերին: