ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ՎԱՐԻՉ

ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է «ՄԵԾԱՄՈՐ»-Ի ՎԱՐԻՉ

SONY DSC

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նոր վարիչ ունի: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով Լևոն Մկրտչյանը նշանակվել է արգելոց-թանգարանի վարիչ: Մասնաճյուղի նորանշանակ ղեկավարին այսօր ներկայացրել են կոլեկտիվին:

«Մեծամորը  մեծ  ներուժ  ունի  և  ՊՈԱԿ-ի տնօրինությունը  իր  առջև խնդիր է  դրել առաջիկայում  այն  գիտակրթական լուրջ  կենտրոն  դարձնել: Բոլոր նախադրյալները կան, պետք է աշխատել: Հուսով եմ, որ մասնաճյուղի նոր վարիչը իր առջև դրված խնդիրները կյանքի կկոչի՝ ներդնելով  եռանդ ու աշխատասիրություն», – իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Լավ աշխատանքի համար ՊՈԱԿ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել արգելոց-թանգարանի արդեն նախկին վարիչ Արտավազդ Զաքյանին ու նշել, որ հենց արդյունավետ աշխատանքի արդյունքում որոշում է կայացվել Ա. Զաքյանին տեղափոխել ՊՈԱԿ-ի Մշակութային միջոցառումների  կազմակերպման և մարքեթինգի  բաժին /վարիչի պաշտոնակատար է նշանակվել /  մյուս արգելոց-թանգարանների հետ  աշխատանքում փորձը կիրառելու  համար:

Մեծամորը Անդրկովկասի ամենահաետաքրքիր հուշարձաններից է: Դա են փաստում նաև պեղումները: Այս համատեքստում ՊՈԱԿ-ի տնօրենը շեշտել է զբոսաշրջության ու հուշարձանի ենթակառուցվածների զարգացման խնդիրը և ակնկալել արգելոց-թանգարանի աշխատակազմի աջակցությունը՝ դրանց համատեղ ու միասնական ջանքերով լուծելու հարցում:

 

Հ.Գ. Լևոն Մկրտչյանը ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: Որպես հնագիտական արշավախմբի ղեկավար պեղումներ է իրականացրել Ափնայի սբ. Զորավոր, Արթիկի սբ. Աստվածածին, Մասիսի սբ. Աստվածածին եկեղեցիների տարածքներում: Մասնակցել է նաև /այլ արշավախմբերի կազմում/  հուշարձանների տարածքներում իրականացվող պեղումներին: