«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ

«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ

2021-11-17T14:04:13+00:00 30/04/2021|Արագածոտն, Լրահոս|

«Ամբերդ ամրոց»  պատմամշակութային  արգելոցը  ս․թ․ մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը։

Սիրելի այցելուներ, արգելոցի աշխատակազմը սիրով  սպասում է Ձեզ։

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների  և պատմական  միջավայրի  պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա  Թարվերդյանի  ս․թ․ ապրիլի 28-ի N 445-Ա հրամանի համաձայն, կիրակի օրերին արգելոցի մուտքի տոմսերի վաճառքը կիրականացվի ժամը 13։ 00-ից հետո։

Այսինքն, կիրակի օրերին /առավոտյան/ հավատացյալները անվճար կարող են մուտք գործել արգելոցի տարածք և մասնակցել սուրբ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցում  կատարվող  ժամերգությանը։ Այն այցելուները, ովքեր Ամբերդ կգնան ժամը 13։00-ից հետո, պետք է վճարեն մուտքի տոմսի համար։

Հիշեցնենք, որ  ՀՀ քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տոմսի արժեքը՝  700, օտարերկրացիների համար՝ 1400, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100, հայերեն լեզվով բացատրության (էքսկուրսիա) տոմսի արժեքը՝ 2000  և  օտար լեզվով անցկացվող բացատրության տոմսի արժեքը՝ 4000  ՀՀ  դրամ է։