«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ս․թ․ մայիսի 1-ից կվերսկսի իր աշխատանքը։
Սիրելի այցելուներ, արգելոցի աշխատակազմը սիրով սպասում է Ձեզ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ ապրիլի 28-ի N 445-Ա հրամանի համաձայն, կիրակի օրերին արգելոցի մուտքի տոմսերի վաճառքը կիրականացվի ժամը 13։ 00-ից հետո։
Այսինքն, կիրակի օրերին /առավոտյան/ հավատացյալները անվճար կարող են մուտք գործել արգելոցի տարածք և մասնակցել սուրբ Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցում կատարվող ժամերգությանը։ Այն այցելուները, ովքեր Ամբերդ կգնան ժամը 13։00-ից հետո, պետք է վճարեն մուտքի տոմսի համար։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար տոմսի արժեքը՝ 700, օտարերկրացիների համար՝ 1400, դպրոցական տարիքի երեխաների համար՝ 100, հայերեն լեզվով բացատրության (էքսկուրսիա) տոմսի արժեքը՝ 2000 և օտար լեզվով անցկացվող բացատրության տոմսի արժեքը՝ 4000 ՀՀ դրամ է։