ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-12, 2022 Թ., ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.
- Պատմություն
- Հնագիտություն
- Հնամարդաբանություն
- Ազգագրություն
- Բանահյուսություն
- Վիմագրություն
- Ճարտարապետություն
- Արվեստաբանություն
- Մշակութաբանություն
- Թանգարանագիտություն
- Ժառանգության պահպանում և հանրահռչակում
- Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն
Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը ուղարկել զեկուցումների վերնագրերն ու ու ամփոփագրերը (300 բառ) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով՝ [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը https://forms.gle/RhL9WYGcBEKqRBCT8:
Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:
Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում: